• Գլխավոր
    • Կարմիր անապակ հնացրած գինի "Արամե"

      Խաղողի կարմիր անապակ հնացրած գինի: Պատրաստված է Արարատյան դաշտավայրում աճեցրած Ներկենի, Կարմրահյութ և Սափերավի խաղողի սորտերից: Հնացվել է կաղնե տակառնե- րում առնվազն 2 տարի: Գույնը` մուգ կարմիր, սև հատապտուղների և պղպեղային երանգներով:
      .
    • Կարմիր կիսաքաղցր գինի "Արամե"

      Բերքահավաքը իրականացվում է հոկտեմբերի առաջին կեսին` ապահովելով  բնական կիսաքաղցր գինու ստացումը: Պատրաստված է Արարատյան դաշտավայրում աճեցրած Ներկենի, Կարմրահյութ և Սափերավի խաղողի սորտերից: Գույնը` մուգ կարմիր, թարմ հատապտղային բույրով:
      .
    • Սպիտակ կիսաքաղցր գինի "Մուսկատ"

      Խաղողի սպիտակ կիսաքաղցր գինի: Պատրաստված է Արարատյան դաշտավայրում աճեցրած Մուսկատ քաղցրահամ խաղողի սորտից: Ունի բաց ոսկեգույնից մինչև սաթի գույն, ցիտրուային մրգերին բնորոշ համ և բույր:
      .
    • Կարմիր կիսաքաղցր գինի "Սապերավի"

      Խաղողի կարմիր կիսաքաղցր գինի: Պատրաստված է Արարատյան դաշտավայրում աճեցրած Սափերավի քաղցրահամ խաղողի սորտից: Ունի մուգ նռան գույն, կեռասի հաճելի նրբերանգ:
      .
    • Կարմիր անապակ գինի "Արենի"

      Խաղողի կարմիր անապակ գինի: Պատրաստված է Արարատյան դաշտավայրում աճեցրած Արենի խաղողի սորտից: Ունի մուգ կարմիր գույն, մոշի և բալի թարմ նրբերանգ:
      .
    • Նռան կիսաքաղցր գինի "Արամե"

      Պատրաստված է մրգային գինիներին բնորոշ դասական տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս պահպանել մրգերի բնական համն ու բույրը, ինչպես նաև օգտակար հատկությունները: Գինու հումք է հանդիսանում հայկական արևահամ նուռը: Ունի թարմ նռան բույր և հետհամային մեղմ թթվություն:
      .

    Ողջունում ենք Ձեզ “Արամե”
    գինիների պաշտոնական կայքէջում:

    Այստեղ հավաքված և ներկայացված է այն ամբողջական ինֆորմացիան, որը կօգնի յուրաքանչյուր այցելուին ծանոթանալ Արամե գինիների ստեղծման պատմությանը և փիլիսոփայությանը: Էջում ներկայացված է “Արամե” գինիների տեսականին, ինչպես նաև մեր խաղողի այգիների, դրանցից ստացվող գինու ստեղծման վերաբերյալ ամբողջական ինֆորմացիա: Իսկ մեր Բլոգում Ձեզ են սպասում գինու և գինեգործության վերաբերյալ հետաքրքիր փաստեր ամբողջ աշխարհից:
    Կարևորելով որակը և մեր սպառողների վստահությունը`Արամե գինիները ստեղծված են կիսելու Ձեր կյանքի ամենակարևոր և անմոռանալի պահերը:

    Հարգանքով` Արամե գինիներ

     

    Նորություններ

    ՀՀ նախագահի այցը` “ՄԱՊ” ընկերության գործարան 16.04.2015

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2014թ. սեպտեմբերի 22-ին այցելեց "ՄԱՊ" ՓԲԸ գործարան` ներկա գտնվելու խաղողի մթերման արդիականացված արտադրամասի բացմանը: մանրամասն

    Բացառիկ` ցիտրուսային գինիների նոր տեսականի 16.04.2015

    Մեր հերթական նորույթը` ցիտրուսային մրգերից պատրաստված գինիներ: Աշխարհում շատ քիչ հանդիպող այս գինիները արդեն հասանելի են հայ սպառողին: մանրամասն

    "ԱՐԱՄԵ" մրգային գինիները արդեն շուկայում են 16.04.2015

    “ԱՐԱՄԵ” գինիների ընտանիքը համալրվել է նոր` մրգահատապտղային գինիների տեսականիով: մանրամասն
  • Arame wine
  • Գինիներ
  • Մեդիա
  • Կապ
  • Հատուկ առաջարկ